Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Դեռահասային տարիքի հղիությունը համընդհանուր խնդիր է

Դեռահասային տարիքի հղիությունը համընդհանուր խնդիր է

Դեռահասային հղիությունն ամբողջ աշխարհում մայրական և մանկական մահացության ամենահիմնական պատճառներից մեկն է: ԱՀԿ-ն  հրապարակել է մի տեղեկագիր, որում համառոտ ներկայացված են այս միտումնավորության հիմնական պատճառներն ու հանձնարարականները:

 

Կարևոր փաստերը

 

  • Ամեն տարի աշխարհում 16 մլն դեռահաս աղջիկների (հինգից մեկի) մոտ հայտնաբերվում է վաղ հղիություն: Դա հիմնականում  հանդիպում է ցածր և միջին մակարդակի եկամուտներով երկրներում:
  • 15-19 տարեկան մոտ 3 մլն աղջիկներ ամեն տարի դիմում են հղիության արհեստական ընդհատման և, միշտ չէ, որ այդ վիրահատությունը հուսալի պայմաններում է կատարվում:
  • Ցածր և միջին մակարդակի եկամուտներով երկրներում 15-19 տարեկան աղջիկների շրջանում հղիության և ծննդաբերությունների ժամանակ առաջացած բարդությունները մահվան հիմնական պատճառն են:
  • Մեռելածին և նորածինների մահվան դեպքերը դեռահաս մայրերի մոտ 50%-ով ավելի հաճախ է հանդիպում, քան 20-29 տարեկան կանանց շրջանում:
  • Դեռահաս մայրերի երեխաները ծնվելիս հաճախ ցածր քաշ են ունենում:

 

Գործոնները

 

ԱՀԿ-ի տեղեկագրում թվարկված են նաև դեռահասային հղիության մի քանի գործոններ:

 

  • Ցածր և միջին մակարդակի եկամուտներով երկրներում սահմանափակված է կրթության իրավունքը: Այս երկրներից մի քանիսում սահմանափակված են նաև հատուկ սոցիալական  նորմերը:
  • Բացակայում է հղիության կանխարգելման մասին տեղեկատվությունը, նաև` հակաբեղմնավորիչ միջոցների մատչելիությունը:
  • Սեռական բռնությունը: Որոշ երկրներում աղջիկների մեկ երրորդը հաղորդում է, որ իրենց առաջին սեռական ակտը բռնությամբ է իրականացվել:

 

ԱՀԿ-ի պատասխան քայլերը

 

2011 թ. մայիսին ԱՀԿ-ն բանաձև է ընդունել, որը երկրներին կոչ է անում ակտիվացնել երիտասարդ մարդկանց առողջության լավացման միջոցառումները: Առաջարկվել են հետևյալ կոնկրետ միջոցառումները.

 

  • Երիտասարդ աղջիկների վաղաժամ ծննդաբերությունից պաշտպանության քաղաքականության վերանայում:
  • Հակաբեղմնավորիչների օգտագործման մատչելիության ապահովում:
  • Սեռական և վերարտադրողական առողջության և վաղ ամուսնության ճշգրիտ տեղեկավության ապահովում:    

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ